Մեր Մասին

GenderParty.am-ը զբաղվում է երեխայի սեռը իմանալու միջոցառումների կազմակերպումով։

Մենք և կազմակերպում ենք ամբողջական միջոցառումը և առանձին տրամադրում ենք անհրաժեշտ պարագաները երբ հաճախորդը ինքն է ուզում կազմակերպել։

Մենք գիտակցում ենք միջոցառման կարևորությունը և կենտրոնացված ենք պատվիրատուի, նրա խնդիրների, պահանջների ու ակնկալիքների վրա:

Մեր թիմը ցուցաբերում է անհատական մոտեցում յուրաքնչյուր պատվիրատուի։ 


Գենդեր Փարթի -ի մասին
Երեխայի սեռի բացահայտման (Գենդեր փարթի) միջոցառումը անցկացվում է հղիության ընթացքում, ապագա ծնողներին, ընտանիքի անդամներին, ընկերներին հայտնելու ապագա երեխայի սեռը։ Գենդեր Փարթիի միջոցով սեռը հայտնելու պրակտիկան նոր թափ է ստացել 2008 թվականից ԱՄՆ-ում, երբ Ջեննա և Դեն զույգը Youtube -ում տեղադրեց տեսահոլովակ, թե ինչպես են տորթը կտրատում, որպեսզի բացահայտեն իրենց ապագա երեխայի սեռը։ Այս գաղափարը գրավել է շատերի երևակայությունը, և այն համարվում է Գենդեր Փարթի  տոնակատարության ամենավաղ դեպքերից մեկը: Այդ ժամանակից ի վեր, սեռի բացահայտման միջոցառումները մեծ ժողովրդականություն են վայելում ամբողջ աշխարում, ապագա ծնողները ավելի ու ավելի մշակված ուղիներ են գտնում ընկերների և ընտանիքի հետ կիսելու իրենց երեխայի սեռը բացահայտելու հուզմունքը:


Copyright © 2024 1party.am All rights reserved
Закрыть